Աշխարհի ամենաապշեցուցիչ 10 վայրերը


17:59 , 24 մարտ, 2014

Աշխարհում մի շարք սքանչելի բնական ու մարդակերտ վայրեր կան, որոնց գեղեցկությունն անհնար է չնկատել: Այս հոդվածում ներկայացված են աշխարհի ապշեցուցիչ 10 վայրերը:

Հսկաների խճուղի


Հսկաների ճանապարհը Հյուսիսային Իռլանդիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է: Այն կազմված է բազալտե 40.000 սյուներից, որոնք առաջացել են հրաբխային ժայթքման արդյունքում: Հսկաների ճանապարհը համարվում է Միացյալ Թագավորության չորրորդ հրաշալիքը: 1987 թ.-ին այն պաշտոնապես ազգային բնական արգելավայր է հռչակվել: Սյուներն  աստիճաններ հիշեցնող քարերի են նմանվում: Դրանք ասես անհետանում են ծովի մեջ: Այդ քարերի մեծամասնությունը վեցանկյուն են: Դրանցից ամենաբարձրը 12 մետր է: Այս վայրը պատկերված է Led Zeppelin-ի Houses of the Holy ձայնասկավառակի շապիկին:

Ռեյնբո (թարգմանաբար՝ ծիածան) լեռնաշղթա


Այս լեռնաշղթան գտնվում է Չինաստանի Դանքսիա երկրաբանական զբոսայգում: Դժվար է հավատալ, որ այս սեգ լեռնաշղթայի լուսանկարը ֆոտոշոփի չի ենթարկվել: 24 միլիոն տարվա ընթացքում ավազաքարի և այլ հանքանյութերի գունավոր շերտերը միահյուսվել են՝ ստեղծելով այս ծիածանագույն պատկերը: Մի խոսքով, այս գեղեցիկ գույնզգույն բնապատկերը գոյացել է հազարավոր տարիների ընթացքում:  

Տրոլտունգա քարափ


Տրոլտունգա քարափը հորիզոնական դիրքով կախված ժայռի գոյացություն է, որը գտնվում է Նորվեգիայի Սկեջեգեդալ քաղաքում: Այն ծառանում է նորվեգիական Ռինգդալսվատնետ լճից  213 մետր վեր:

Ապակե լողափ


Ապակե լողափը վկայում է այն մասին, որ գեղեցիկ բնապատկերները կարող են ծնունդ առնել ամենաանհավանական աղբյուրներից: Կալիֆորնիայի այս լողափը գոյացել է այն բանից հետո, երբ 20-րդ դարի բնակիչները իրենց աղբը նետել են քարափներից: Թափոնների մեջ կար ապակի, սարքավորումներ և անգամ ավտոմեքենայի ջարդոններ: Ժամանակ առ ժամանակ լողափի մաքրության համար պատասխանատվություն կրող մարմինները կրակ էին վառում՝ լողափի աղբի քանակը նվազեցնելու համար: Տասնամյակների ընթացքում ալիքները քշեցին-տարան ամեն ինչ, բացի ապակուց ու կավեղենից: Ահա թե որտեղից է գալիս «Ապակե լողափ» անվանումը:

Ֆլայ Գեյզեր


Այս գեյզերի լայնությունը կազմում է 4 մետր, իսկ բարձրությունը՝ 1.5 մետր: Այս գեյզերը բնական երևույթների արդյունքում չի գոյացել: Այն առաջացել է ջրհորի կառուցման ժամանակ՝ 1964 թ.-ին: Շինարարության ընթացքում թույլ տրված սխալի հետևանքով հանքանյութերը սկսել են դուրս հոսել և դրանց կուտակման արդյունքում ստեղծվել է այն գոյացությունը, որը մենք տեսնում ենք այսօր:

Բոլիվիայի աղի հարթավայրեր


Բոլիվիայի Սալար դե Ույունին աշխարհի ամենամեծ աղի հարթավայրն է, որը սփռված է 10.500 կմ քառակուսի տարածքի վրա: Ինչպես կարելի է կռահել անունից, Սալար դե Ույունին չափազանց հարթ է: Տարվա խոնավ եղանակին այս հարթ տարածությունը ծածկվում է ջրի ծանծաղ շերտով: Երբ նայում ես հարթավայրի վրա կանգնած ինչ-որ մեկին, թվում է, թե նա քայլում է ջրի վրայով:

Բրայսի կիրճ


«Բրայսի կիրճ» ազգային զբոսայգին գտնվում է Յուտայի հարավարևմտյան հատվածում: Թեպետ այս վայրը կիրճ է անվանվում, իրականում այն կազմված է բնական ամֆիթատրոններից: Այստեղի երկրաբանական գոյացությունները՝ հայտնի իբրև հուդուներ, առաջացել են էրոզիայի արդյունքում: Քարերի կարմիր, նարնջագույն ու սպիտակ գույները անկրկնելի տեսարան են ստեղծում, որով հիանում են բազում զբոսաշրջիկներ:

Յունանի բրնձի դաշտեր


Հուանյանգ բրնձի դաշտերը գտնվում են Չինաստանի Յուանյանգ երկրամասի Այլաո լեռան հարավային լանջերին: Այս վայրում 2500 տարի շարունակ բնակվել է հանի ժողովուրդը: Այս սքանչելի վայրը ստեղծվել է մարդկային հնարագիտության և գեղագետիկան բարձր ճաշակի շնորհիվ: 28.000 հեկտար տարածության վրա սփռված բրնձի դաշտերը ոչ միայն գեղագիտական հաճույք են պատճառում, այլև բավականին շահութաբեր են:

Սիրո թունել


Ուկրաինայի Կլևան ավանում մի գեղեցիկ երկաթուղային գիծ կա, որը հայտնի է Սիրո թունել անվանվամբ: Այս երկաթգիծը ի սկզբանե նախատեսված էր այն մասնավոր գնացքի համար, որը փայտ էր մատակարարում տեղական գործարանին, սակայն այն զույգերը, որոնք մեկուսի վայր էին որոնում հեքիաթային սիրավեպի համար, բոլորովին այլ նպատակի համար էին օգտագործում այս վայրը: Երկաթգծի երկարությունը կազմում է 3 կմ: Սա կատարյալ հանգրվան է այն սիրահարների համար, ովքեր ձգտում են ամեն կերպ հասնել իրենց մուրազին: Ասում են, որ եթե նրանք հավատարիմ մնան իրենց սիրուն, թունելում պահած երազանքն անպայման կիրականանա:

Ռիո Սեկրետո


Գետի եզրին կուտակված հազարավոր շթաքարերն ու պտկաքարերը այնպիսի տպավորություն են ստեղծում այցելուների մոտ՝ ասես նրանք ճանապարհորդություն են կատարել ժամանակի մեջ և ինչ-որ հրաշքով վերադարձել վաղնջական ժամանակներ, երբ բնությունը կուսական էր, և մարդիկ դեռևս չէին հասցրել աղտոտել շրջակա միջավայրը: Ստորգետնյա թունելով զբոսնելիս մարդ համակվում է զարմանալի զգացողություններով: