17:49 , 24 մարտ, 2014
«Ֆորսաժ 7»-ում Փոլ Ուոքերին կփոխարինեն դուբլյորները: CGI-ի միջոցով նրանց դեմքերը կփակվեն դերասանի դեմքով: Այս մասին է հաղորդում NY Daily News-ը ̀ հղում կատարելով իր աղբյուրներին: Նույն աղբյուրները նաև հայտնում են, որ ֆիլմը նկարահանող «Universal» ստուդիան արդեն իսկ գտել է չորս դուբլյորների, ովքեր իրենց ֆիզիկական տվյալներով համապանասխանում են Փոլ Ուոքերին: Ֆիլմում նաև կօգտագործվեն արդեն նկարահանված այն կտորները, որտեղ հասցրել էր նկարահանվել դերասանը:
«Universal»-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, ուստի այն չենք կարող համարել պաշտոնական:
Հիշեցնենք, որ հոլիվուդյան հայտնի դերասան Փոլ Ուոքերը մահացել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին՝ ավտովթարի հետևանքով: Դերասանի մահվան պատճառով հետաձգվել էին «Ֆորսաժ 7» ֆիլմի նկարահանման աշխատանքները, իսկ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2015 թվականի ապրիլի 10-ին: