Ո՞նց կարող էր մարդկանց մտքով անցնել սարսափ մուլտֆիլմ նկարել
20:04 , 10 հուլիս, 2012
Հետաքրքիր է՝ ոնց կարող էր մարդկանց մտքով անցնել սարսափ մուլտֆիլմ կամ անիմացիա նկարել, դրանցից նշեմ այս երկուսը՝ «Հարսնացուի դիակը» և «Կառոլինան մղձավանջների աշխարհում», ասենք ինչ աստիճան պետք ա մարդ նեղացած, հոգնած, կամ մանկությունից զրկված ու սադիստական գաղափարներով տոգորված լինի, որ նմանատիպ մուլտֆիլմեր նկարի.... ես եմ սարսափում սրանց տեսքից, ուր մնաց երեխաները չսարսափեն....
Հ.Գ. «Հարսնացուի դիակը» չեմ տեսել, սակայն ի դժբախտություն ինձ «Կառոլինան մղձավանջների աշխարհում»-ը նայել եմ, ու վախից մի քանի գիշեր չեմ կարողացել քնել.... Հա նայել եմ հեռուստատեսությամբ, այսինքն այն համարվում է նոռմալ մուլտֆիլմ, որը կարելի է ցույց տալ TV- ով....:((((