21:45 , 24 մարտ, 2014Ցանկանո՞ւմ եք, որ ամենօրյա ճաշկերույթը վերածվի զվարճալի և հետաքրքիր արարողության: Այս հոդվածում ներկայացված սպասքի պարագաները Ձեզ մի քանի նոր մտահղացում կտան և թույլ կտան նոր ուտեստներ պատրաստել:
1 Թխվածքաբլթ «թաթախելու» սարք
Այս սարքի միջոցով Դուք կձերբազատվեք մատները թրջելու տհաճ խնդրից: Այն Ձեզ հնարավորություն կտա վայելել կաթով թրջած համեղ թխվածքաբլիքները՝ առանց կեղտոտ ձեռքերով դիպչելու քաղցրավենիքներին:
2 «Կծած» սպասքի պարագաներ
Արծաթե այս արտասովոր սպասքի պարագաները նախագծվել են Մարկ Ա. Ռեյլեգման II-ի կողմից: Այն արված է հատուկ նրա համար, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի համաշխարհային հարցերին (սով, ճարպակալություն):
3 Ժապավենների նման սպասք
Մակոտո Յամագուչիի կողմից ստեղծված ժապավեն հիշոցնող չժանգոտվող պողպատից սպասքի պարագաները հատուկ նախագծվել էին նրա համար, որպեսզի ուտելիս այնպիսի տպավորություն ստեղծվի, կարծես ձեռքում ժապավեն ես բռնել: Ի դեպ, այս գեղեցիկ պարագաները բավականին մատչելի են:
4 Սպասքի պարագաներ՝ գրիչի գլխիկի տեսքով
Դուք այնքան թղթային աշխատանք ունեք, որ չե՞ք կարող թողնել աշխատավայրը և հանգիստ ճաշել: Ձեզ օգնության կգան անչափ օրիգինալ սպասքի պարագաները՝ գրիչի գլխիկի տեսքով: Ուղղակի տեղադրեք գլխիկը Ձեր գրիչի վրա և ճաշեք առանց աշխատավայրից հեռանալու:
5 Տրոնգեր (Trongs)
Միս ուտելու սոուսը հաճախակի կպչում է մատներին և ձեռքերին, ինչը, անկասկած, շատ տհաճ է: Եթե Դուք օգտագործում եք տրոնգները, Ձեր մատները մաքուր են մնում, Դուք հեշտությամբ կարող եք պատասխանել հեռախոսազանգին և կատարել բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են առանց որևէ մտահոգության:
6 Մթության մեջ լուսարձակող սպասքի պարագաներ 
Սրանք, անշուշտ, շատ կրեատիվ պարագաներ են և հրաշալի նվեր են յուրաքանչյուրի համար: Սպասքի պարագաներն իրենց մեջ ներառում են գդալ, դանակ և պատառաքաղ: Զվարճանքն ապահովված է:
7 Ջերմազգայուն գդալ
Դուք այլևս ստիպված չեք լինի ճաշկերույթի ժամանակ այրել Ձեր լեզուն, եթե օգտագործեք ջերմադիմացկուն գդալը: Այն անմիջապես փոխում է իր գույնը սպիտակի, եթե ուտեստը տաք է լինում:
8 Ֆրեդ (FRED)
Բոբ Բալոուն «RCB Products» ընկերությունը ստեղծել է սպագետիները փաթաթելու օրիգինալ գդալ: Այս գդալը արտադրվում է երկու տարբերակով՝ չժանգոտվող պողպատից և ոսկեջրած: Ահա և գդալը ճիշտ օգտագործելու տեսանյութը.
9 Ադիբուդիի պատառաքաղ
Այս պարագան նույնպես կօգնի Ձեզ չկեղտոտել ձեռքերը՝ ադիբուդի համտեսելու ժամանակ: Հետաքրքիր գդալ է, այնպես չէ՞:
10 Կալիգրաֆիական գդալ 
Ջուլիա Մարիսկալի կողմից նախագծված կալիգրաֆիական գդալը ծայրին ունի փոքրիկ ճեղքվածք, ինչը նրան վերածում է գրիչի: