Կիևը հրամայել է դուրս բերել ուկրաինական զորքերը Ղրիմից


17:22 , 24 մարտ, 2014

Կիևը հրամայել է դուրս բերել ուկրաինական զորքերը ՂրիմիցPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամայել է դուս բերել ուկրաինական զորքերը Ղրիմից: Տուրչինովը բացատրել է, որ նման հրաման է արձակվել հաշվի առնելով Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքները ուկրաինացի զինծառայողների և նրանց ընտանիքների նկատմամբ: Այս մասին հայտնում է «BBC»-ն:

«Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պաշտպանության նախարարության հետ համատեղ որոշում է կայացրել դուրս բերել զորքերը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից»,- հայտարարել է Տուրչինովը` հավելելով, որ տարհանվելու են նաև զինծառայողների ընտանիքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ