Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրների» 529 անդամի դատապարտել է մահվան


16:19 , 24 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Եգիպտոսի Ալ-Մինյա քաղաքի քրեական դատարանը մահվան է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի 529 անդամի, որոնք մեղադրվել են բռնության համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

«Դատարանը վճռել է մահվան դատապարտել 529 ամբաստանյալի, 16-ն արդարացվել են»,- հայտարարել է փաստաբան Ահմեդ Ալ-Շարիֆը:

Եգիպտոսի օրենսդրության համաձայն՝ մահապատժի դատավճիռը պետք է հաստատվի մուֆթիի կողմից:

Դատապարտյալները մեղադրվում են ոստիկանական տեղամասերի վրա հարձակվելու, սպաների սպանության համար, որը տեղի է ունեցել 2013թ. օգոստոսի 14-ին՝ Էլ-Մինյա քաղաքում Կահիրեում իսլամիստների ակցիան ցրելուց հետո:

Դատավճիռը կարող է բողոքարկվել: