16:00 , 24 մարտ, 2014Esem.am-ը գրում է.
Ի՞նչ են խոսում. հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը պատրաստվում է ամուսնանալ:

Իրականում. վերջերս ESem.am-ի ընթերցողները հետաքրքրվում էին` ճի՞շտ են լուրերը, որ Գայանե Ասլամազյանը շուտով ամուսնանալու է, ոմանք պնդում են, որ Գայանեին տեսել են սիրելիի ուղեկցությամբ: Հավատարիմ մնալով միշտ ճշտված լուրեր հայտնելու սկզբունքին` ESem.am-ն այս մասին խոսեց հաղորդավարուհու հետ: Գայանեն չբացառեց, որ հնարավոր է, իրեն տեսած լինեն որևէ տղամարդու ուղեկցությամբ ինչ-որ տեղ գնալիս, սակայն չբացահայտեց ընտրյալ ունի՞, թե` ոչ. «Ես չեմ սիրում խոսել անձնական հարցերի մասին, ինչ վերաբերում է ամուսնանալուս մասին լուրերին, դրանք չեն համապատասխանում իրականությանը: Եթե ասեն, թե ում հետ եմ ամունանալու, խնդրում եմ ինձ էլ հայտնեք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ