Մենուա Հարությունյանն առաջարկում է դրամի վրա պատկերել նախագահների լուսանկարները


15:52 , 24 մարտ, 2014

Աշխարհի գրեթե բոլոր պետությունների դրամական միավորների վրա պատկերված են այդ երկրների պետական գործիչների՝ հիմնականում նախագահների կամ միապետերի նկարները, ինչը պետականության և պետության նկատմամբ վստահության ու հարգանքի նշան է:
Առաջարկում եմ մենք էլ գնանք այդ ճանապարհով, և դրամի վրա մշակութային մեծերի փոխարեն պատկերենք հայոց պատմության առանցաքային պետական գործիչներին, օրինակ՝ Առաջին հանրապետության առաջնորդներից Արամ Մանուկյանի լուսանկարը, հետագայում նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարը, և այս օրինակը ավանդույթի վերածվի և դրամական միավորներում պատկերվեն երկրի բոլոր նախագահների նկարները: