«Մոտ ժամանակներում վերադառնալ չենք կարող». Աննա Դավթյան


15:22 , 24 մարտ, 2014

Life.panorama.am-ը գրում է.

«Մոտ ժամանակներում վերադառնալ չենք կարող». Աննա Դավթյան

Երևանի Հակոբ Պարոնյանի  անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանը, ով հանդիսատեսին հայտնի է նաև «Դիմակահանդես»,  «Եղբայրներ» հեռուստասերիալներից, ինչպես նաև՝ «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդաշարից, արդեն մի քանի ամիս է՝ ամուսնու հետ տեղափոխվել է Մոսկվա, իսկ այժմ էլ սպասում է իր առաջնեկին: Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ Մոսկվայում աշխատելու, հայրենիք վերադառնալու, ռուսական կյանքին ադապտացվելու և այլ հարցերի շուրջ:

Հարցազրույցներից մեկում նշել եքոր հնարավոր է՝ կրկին երևաք էկրաններին
Այդպիսի հստակ պլաններ հիմա կա՞ն:

-Երեխայի լույս աշխարհ գալուց հետո շատ պլաններ ունենք, բայց դեռ չեմ բարձրաձայնի դրանց մասին. ամեն դեպքում մասնագիտական գործունեություն ծավալելու եմ:

Իսկ Մոսկվա տեղափոխվելուց ի վեր առհասարակ աշխատե՞լ եք:

-Աշխատելու առաջարկ եղավ, բայց  այն համընկավ հղիությանս հետ, այդ պատճառով հետաձգվեց:

-Ձեր ամուսինը կո՞ղմ էոր դուք շարունակեք դերասանուհու կարիերանԱյս առումով 
սահմանափակումներ կա՞ն:

-Ամուսինս շատ սիրում ու գնահատում է բարձր արվեստը: Չնայած որ հիմա գործարարությամբ է զբաղված, բայց ինքն էլ բեմը զգացել է . նախկին КВН-ական է:

-Ռուսական ապրելակերպին հարմարվե՞լ եք:

-Դեռ մի քանի ամիս է՝  ինչ այստեղ եմ, բայց արդեն ադապտացվել եմ, սիրել ռուսական արվեստը, ռուս դերասանի, առհասարակ՝ արվեստի մարդկանց աշխատասիրությունը:

Ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստանայստեղի երկրպագուները կարո՞ղ են նման 
հույսեր ունենալ:

-Շատ կարոտում եմ իմ հայրենիքը, իմ Հայաստանը, բայց  գործի բերումով մոտ ժամանակներում վերադառնալ չենք կարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ