14:41 , 24 մարտ, 2014
Արվեստագետներ Դիփթի Նեյրը և Հարիկրիշնան Պանիկերը համագործակցելով՝ գեղեցիկ մանրամասներով եռաչափ թղթե քանդակներ են ստեղծում: Իլյուստրատոր, գրաֆիկ դիզայնի մասնագետ արվեստագետների զույգն առավել հայտնի է որպես Հարի և Դիփթի (Hari & Deepti): Կոլորադոյի Դենվեր բնակավայրից այս կրեատիվ արվեստագետները կտրտված թղթերը շերտերով տեղադրում են տուփի մեջ, այնուհետև դրան նաև լույս ավելացնելով, հեքիաթային կենդանի հրաշալի տեսարաններ ստանում:











