14:15 , 24 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է հանձնարարել Պաշտպանության նախարարությանը տեղափոխել Ղրիմի զորամասերը, գրում է unian.net-ը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Բացի այդ, Ազգային անվտանգության խորհուրդը հանձնարարել է կառավարությանը տարհանել զինծառայողների ընտանիքներին, որոնց կյանքի և առողջության նկատմամբ սպառնալիք կա: