14:02 , 24 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Ռուսաստանում տնտեսությունը շուկայական է, կայուն, բայց պրիմիտիվ է: Սա է խնդիրը»,- Հայաստան-Ռուսասատան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտեց ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Ռուսլան Գրինբերգը, ով Մոսկվայի տնտեսական համաժողովի կազմակերպիչներից է:
Նշենք, որ համաժողովը մեկնարկելու է մարտի 26-ին, որի առանցքային թեման ՌԴ-ի ոչ հումքային ապագան է։ Համաժողովին կմասնակցեն հեղինակավոր ռուս և օտարերկրյա գիտնականներ, արդյունաբերողներ, քաղաքական, հասարակական գործիչներ, տնտեսագետներ։
«Մենք որոշել ենք այս անգամ ֆորումի ընթացքում տալ առկա հարցերի պատասխանները, որն ավելի բարդ է, քան ասել, թե ով է մեղավոր, որ այս կամ այն խնդիրներն են առաջացել»,- ասաց նա:
«Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Կոնստանտին Բաբկինը նշեց, որ համաժողովի ընթացքում քննարկվելու են հարկային փոփոխությունները, ԿԲ քաղաքականությունը, ինչպես պայքարել արտաքին շուկաներում և այլ հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ