13:50 , 24 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Մարտի 21-ին Ուկրաինան Հայաստանին բողոքի նոտա է հղել՝ կապված մարտի 19-ին Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցի հետ: Որպես բողոքի նոտայի պատասխան՝ նույն օրը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի՝ Հայաստանը Ղրիմի հարցում ունի իր պաշտոնական դիրքորոշումը, որը և արտահայտվել է Քոչարյան-Կուխտա հանդիպման ժամանակ: Իսկ Ուկրաինայի հղած բողոքի նոտային այլ կերպ պատասխանելու մասին Araratnews.am-ի հետ զրույցում Տիգրան Բալայանը ասաց. «Դա դիվանագիտություն է, հրապարակման ենթակա չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ