«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» ֆիլմի հաղթարշավը


13:31 , 24 մարտ, 2014

«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» ֆիլմի հաղթարշավըArmnewstv.am-ը գրում է.

«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» ֆիլմն է: Համաշխարհային պրեմիերան կայացել է չեխական Կարլովի-Վարիի 48-րդ կինոփառատոնին: Երևանում այն մեկ անգամ ցուցադրվել է «Ոսկե Ծիրան»-ի փակմանը, իսկ ով չի հասցրել դիտել, ֆիլմն արդեն վարձույթում է: Այն բացառիկ հնարավորություն է նորովի ճանաչել Փարաջանովին: Ավելի ստույգ՝ երիտասարդ սերնդին ծանոթացնել հանճարեղ կինոռեժիսորի հետ:

Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարն ուկրաինացիներինն է, ռեժիսորի ուկրաինական «Մեր նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանումների տեսարանով էլ սկսվում է ֆիլմը: Ավետիքյանին առաջարկեցին լինել ֆիլմի համառեժիսորը ու մարմնավորել Փարաջանովին: Սցենարը քննարկեցին, եկան ընդհանուր հայտարարի ու անցան գործի: Ֆինանսավորման հիմնական մասը իր վրա վերցրեց ուկրաինական կողմը, մնացածն էլ Ֆրանսիան, Վրաստանը և Հայաստանը տրամադրեցին:

Ավետիքյանն իր համարձակ գաղափարներով ու նորարություն մտցնելու փորձերով հիեցնում է Փարաջանովին ու նրա սերնդակիցներին: Նրանցից Փելեշյանն է դիտել ֆիլմը ու կրկին դիտելու ցանկություն է հայտնել: Ռեժիսորի համար դրանից բարձր գնահատական չկա: Նույնիսկ բազմաթիվ միջազգային ու պետական մրցանակի հետ չի համեմատի:

Վրացիները հայերի հետ միշտ են վիճել` Փարաջանովը հայ, թե վրացի ռեժիսոր է: Դեսպանը դիվանագիտական պատասխան է տվել՝ Փարաջանովը հանճար է, իսկ հանճարները ազգություն չունեն: Դիվանագիտական էր նաև Ֆրանսիայի դեսպանի կարծիքը Փարաջանովի մասին: Ֆիլմը նախապես չէր տեսել, ռեժիսորի մասին էլ իմացել էր միայն Հայաստանում դեսպան նշանակվելուց հետո ու սիրահարվել էր Փարաջանովի արվեստին:

«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» իր հաղթարշավը չի ավարտել: Միջազգային փառատոնները սպասում են այս ֆիլմին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ