Ժիրինովսկու կուսակցությունը Ռումինիային, Հունգարիային և Լեհաստանին առաջարկել է կիսել Արևմտյան Ուկրաինան


13:19 , 24 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատկան կուսակցությունը Լեհաստանի, Ռումինիայի և Հունգարիայի իշխանություններին նամակ է ուղարկել՝ առաջարկելով Արևմտյան Ուկրաինան կիսել միմյանց միջև, գրում է Ինտերֆաքսը:

Կուսակցության մամուլի ծառայությունը պնդում է, որ խոսքն ուկրաինական տարածքների  ուղղակի բաժանման մասին չէ: «Մենք պարզապես առաջարկել ենք հանրաքվե անցկացնել Ուկրաինայի որոշ տարածքներում, որոնք նախկինում պատկանել են նշված պետություններին»,- գրված է կուսակցության հայտարարությունում:

Կուսակցությունն առաջարկել է հանրաքվեի դնել Չերնովիցիի շրջանը Ռումինիային, Զակարպատյան շրջանը՝ Հունգարիային, Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Իվան-Ֆրանկովսկի և Ռովնոյի շրջանները Լեհաստանին միացնելու հարցը:

Այդ տարածքները, ըստ Վլադիմիր Ժիրինովսկու կուսակիցների, ԽՍՀՄ-ը, փորձելով ապահովել իր և իր դաշնակիցների անվտանգությունը, պատերազմի նախօրեին խլել է Ռումինիայից, Հունգարիայից և Լեհաստանից: