Գլխիվայր կանգ՝ 40-հարկանի շենքի տանիքին. Տեսանյութ


13:06 , 24 մարտ, 2014

Գլխիվայր կանգ՝ 40-հարկանի շենքի տանիքին. YouTube1in.am-ը գրում է.

Բրիտանացի երիտասարդ Սքոթ Յանգը հերթական անգամ 40-հարկանի շենքի տանիք է բարձրացել ու ամենածայրին ձեռքերի ափերին հենված՝ վեր բարձրացրել ոտքերը: Վտանգավոր հնարքը նկարահանել է ոտքերին ամրացված տեսախցիկը:

Հնարքն իրականացվել է Շանհայում: Ազատ ոճի վազորդը նախկինում նմանօրինակ հնարքներ է իրականացրել Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում:

Նրա մայրը սարսափով է տեղեկանում որդու յուրաքանչյուր նոր հնարքի մասին և հրաժարվում նայել դրանք: