«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության պայքարը հավատ չի ներշնչում


13:07 , 24 մարտ, 2014

Ներկա էի «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մարտի 22-ի հանրահավաքին. հարթակում բացի 4 ուժերից, ներկա էին նաև տասնյակից ավել այլ կուսակցությունների ղեկավարներ և անհատներ: Նրանց հետ զրույցելիս եկա մի եզրակացության. բոլորը պնդում էին՝ այսպիսի ձևաչափով պայքարը հավատ չի ներշնչում: Վստահությունը վերականգնելու համար 4 ուժերը, եթե անկեղծ են, պետք է համախմբվեն բոլոր կուսակցությունների և հասարարական կառույցների հետ, պետք է ամբիցիաները դնեն մի կողմ, հրապարակեն հրչակագիր, որի տակ կստորագրեն կուսակցությունների ղեկավարները, ստորագրահավաքից հետո կպարզվի՝ ովքեր են ցանկանում երկիրը հանել այս իրավիճակից: Հավատացնում եմ՝ եթե պայքարը շեղվի այս ուղղությունից, համոզված եմ՝ կլինի այնպես, ինչպես միշտ: