Ռոնալդուն սխալվում է.«Բարսելոնա»-ն, պարզապես, ուժեղ էր «Ռեալ»-ից. Չավի


12:48 , 24 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը համամիտ չէ Քրիշտիանու Ռոնալդուի հետ` իսպանական երկու գրանդերի միջև Պրիմերայի 29-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքի վերաբերյալ:

Հիշեցնենք`կատալոնական ակումբը 4:3 հաշվով առավելության հասավ «արքայական ակումբ»-ի նկատմամբ, իսկ պորտուգալացի ֆուբոլիստի կարծիքով` «կապտանռնագույններ»-ը հաղթանակ տարան գլխավոր մրցավար Ունդիանո Մալյենկոյի օգնությամբ: 

«Ռոնալդուն սխալվում է, իսկ նրա քննադատությունը անհիմն է: «Բարսելոնա»-ն, պարզապես, ուժեղ էր «Ռեալ»-ից, ինչն էլ հաղթանակի պատճառն է: Ինչ վերաբերում է 11մետրանոցներին, ապա իմ կարծիքով, բոլորն էլ արդարացի են նշանակվել, բացի այն, որ նշանակվեց մեր դարպասը»,- ասել է Չավին: