Ադենոմա. Հիվանդությունը, ախտանշաններն ու նոր բուժման մեթոդը


12:23 , 24 մարտ, 2014

Ադենոմա. Հիվանդությունը, ախտանշաններն ու նոր բուժման մեթոդըAroxj.am-ը գրում է.

Շագանակագեղձի ադենոման տղամարդկանց շրջանում առավել տարածված հիվանդություններից է: Այժմ մշակվում է ադենոմայի բուժման նոր մեթոդ: Ամերիկյան 15 կլինիկաներում փորձարկումներ են ընթանում՝ ադենոման գոլորշու միջոցով բուժելու համար:  Հատուկ ներարկիչի միջոով 100 աստիճան տաքությամբ գոլորշին ներարկվում է ուռուցքի վրա, ինչի արդյունքում այն քայքայում է քաղցկեղի հյուսվածքները 8-10 վարկյանի ընթացքում: Ամբողջ պրոցեդուրան շարունակվում է 30 րոպե: Ադենոման շագանակագեղձի մեծացումն է: Սակայն մեծանում է ոչ թե հենց շագանակագեղձը, այլ հավելյալ միզածորանի հավելյալ գեղձերը, որոնցից էլ ձևավորվում է բարորակ ուռուցքը: Այն տարիքային է բնույթ ունի և հիմնականում առաջանում է 50 տարեկանից հետո՝ կախված  տեստոստերոնի և դեհիդրոտեստոստորոնի աշխատանքից: Մեծացող ադենոման քայքայում է միզապարկի մկանները և նվազեցնում էնր կրճատման հնարավորությունը: Արդյունքում միզելու հետ կապված խնդիրներ են առաջանում:

Ախտանշաններ

Հաճախամիզություն՝ հատկապես գիշերը

Միզապահության հետ խնդիրներ

Միզակապություն

Երիկամների աշխատանքի խանգարում

Թուլության ու հոգնածության զգացողություն

Ծարավ, փորլուծություն, միզելու ցանկության բացակայություն 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ