Ինչու է հարկավոր շաքարավազը վերացնել մեր կերակրացանկից


15:08 , 24 մարտ, 2014

Աղը սպիտակ մահն է, իսկ շաքարավազը՝ քաղցր: Այդպես է կարծում հայտնի գիտնական, բժիշկ և էնդոկրինոլոգ Ռոբերտ Լուստիգը: 

Իսկ թե ինչու է նա այդ կարծիքին, կարդացեք ստորև. 

Շաքարավազը հանգեցնում է ճարպակալման

Յուրաքանչյուր ամերիկացու կողմից օգտագործվող օրական կալորիաների միջինում 13%-ը շաքարավազն է: Դա կազմում է թեյի մոտավորապես 22 գդալ շաքարավազ, ընդ որում, կանանց համար նորման 6 գդալն է, իսկ տղամարդկանց համար` 9: 

 
Շաքարավազը խաբում է մեր ուղեղը 

Սաախարոզան բաղկացած է երկու մոնոսախարիդից` գլյուկոզայից և ֆրուկտոզայից: Սովորաբար մարդ վերահսկողությունը կորցնում է չափազանց կալորիական սնունդ օգտագործելու ժամանակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆրուկտոզան նույնպես խաբում է ուղեղը: Լեպտինը (քաղցի հորմոնը) կարգավորում է օրգանիզմի էներգետիկ նյութափոխանակությունը և հայտնում է ուղեղին. «Ես կուշտ եմ»: Ֆրուկտոզան խոչընդոտում է լեպտինի ներթափանցումը ուղեղ և ստեղծում է քաղցի զգացողությունը: 

 

Շաքարավազը ծերության կատալիզատորն է

Բժիշկ Լուստիգի կարծիքով՝ շաքարավազը էականորեն նպաստում է ծերության պրոցեսին, քանի որ ֆրուկտոզան ազատում է թթվածնի ռադիկալները, որոնք իրենց հերթին արագացնում են բջիջների զարգացման և մահվան տեմպերը, ինչպես նաև խթանում են քրոնիկ հիվանդությունների զարգացմանը:  

 
Շաքարավազը հանգեցնում է լյարդում ճարպի կուտակմանը 

Այդ երևույթը տեղի է ունենում անհավասարակշռված սննդի մեջ: Շաքարավազի չափազանց մեծ քանակության օգտագործման ժամանակ լյարդը չի կարողանում հաղթահարել նրա վերամշակումը և սկսում է արտադրել լրացուցիչ ինսուլին: Ամերիկացի գիտնականների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օրական ավելորդ 1000 կալորիա են օգտագործել, միայն 2% դեպքերում են տառապում ճարպակալությամբ, բայց 27%-ի դեպքերում նրանց մոտ նկատվում է լյարդում ճարպի կուտակում: 


Շաքարավազը «թմրանյութ» է

Դոֆամինը «երջանկության հորմոնն» է: Այն առաջացնում է հաճույքի և բավարարվածության զգացողություն: Հոգեբական տեսանկյունից դոֆամինը մեր մոտիվատորն է: Եթե մարդու մոտ խաթարված է այդ հորմոնի արտադրությունը, նա ոչինչ չի ցանկանում անել և ոչինչից հաճույք չի ստանում: Շաքարավազը նպաստում է դոֆամինի արտադրությանը, այդ ընթացքում օրգանիզմն աստիճանաբար կախվածություն է ձեռք բերում և ավելի մեծ չափաբաժին է պահանջում: 

Առողջությունը պահպանելու և շաքարավազի չափազանց օգտագործումից զերծ մնալու համար բժիշկ Լուստիգը խորհուրդ է տալիս՝  

- մի գնեք կիսաֆաբրիկատներ.

- ուշադիր կարդացեք պիտակները.

- հնարավորինս չափ բնական մթերքներ օգատգործեք.

 լիմոնդաները փոխարինեք բնական հյութերով: