Ուտելու ընթացքում կարելի է ջուր խմել, թե ոչ


11:44 , 24 մարտ, 2014

Ուտելու ընթացքում կարելի է ջուր խմել, թե ոչAroxj.am-ը գրում է.

Այս հարցի պատասխանը երբեք միանշանակ չի եղել: Մասնագետների մի մասը պնդում է, որ ուտելու ընթացքում ջուր խմելը խանգարում է մարսողությանը, մյուսները՝ հակառակը:  ՉԻ ԿԱՐԵԼԻ պատասխանին ավելի հակված են ավանդական բժշկությամբ զբաղվողները, մասնագիտացած բժիշկները նշում են, որ ուտելիս խմել կարելի է: Նրանք, ովքեր դեմ են խմելուն նշում են, որ ջուրը ստամոքսում իջեցնում է թթվայնությունը և սնունդը չի մարսվում: Այս տեսակետի կողմնակիցները նաև նշում են, որ սնվելուց առաջ և հետո նույնպես խորհուրդ չի տրվում ջուր խմել: Լավագույն դեպքում հարկավոր է, որպեսզի սնունդն ընդունելուց անցնի 2 ժամ:

Բժիշկները, սակայն այս տեսակետը անհիմն են համարում են և պնդում են ճիշտ հակառակը: Ըստ մասնագետների, ջուրը ստամոքսում չի կարող չեզոքացնել թթվայնությունը, եթե իհարկե դուք չխմեք 8-10 լիտր ջուր: Նրանք նշում են, որ մարդը կարող է ստամոքսի թթվայնությունը իջեցնել միայն մեխանիկական միջամտության արդյունքում, բայց ոչ երբեք՝ մեկ բաժակ ջրով:  Նրանք պնդմամբ, թթվայնությունը ստամոքսում 1 միլիոն անգամ ավելի շատ է քան ջրում, հետևաբար մեկ, նույնիսկ 3 բաժակ ջուրը չի կարող ազդեցություն թողնել մարսողության վրա: Այս տեսակետի մյուս հիմնավորումն այն է, որ օրգանիզմում գրեթե բոլոր գործընթացները տեղի են ունենում հենց ջրում, հետևաբար մեկ բաժակ ջուրը չի կարող փոխել օրգանիզմի որևէ պրոցեսի ընթացքը: