«Փակ շրջանի վատ ցիկլի առջև կարող ենք հայտնվել». Ջրի թանկացումը և «Երևան ջուր» ՓԲԸ պարտավորությունները


11:28 , 24 մարտ, 2014

«Փակ շրջանի վատ ցիկլի առջև կարող ենք հայտնվել». Ջրի թանկացումը և «Երևան ջուր» ՓԲԸ պարտավորություններըPanorama.am-ը գրում է.

«Երևան ջուր» ընկերությունը պարտավորություններ էր ստանձնել տարեցտարի իջեցնել ջրի սակագինը, ինչպես նաև մինչև 2016 թվականը քաղաքի 95 տոկոսում 24-ժամյա ջրամատակարարում ապահովել ու ջրի արտահոսքը նվազեցնել մինչև 50 տոկոս:

Այս պարտավորությունների կատարման համար, սակայն, ճանապարհային քարտեզ չի ներկայացվել, ինչը, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ Բաբկեն Պիպոյանի, պատճառ է հանդիսանում այդ պարտավորությունների կատարման նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորոթյան բացակայության:

«Փակ շրջանի վատ ցիկլի առջև կարող ենք հայտնվել, երբ գա պայմանագրով նշված 2016 թվականը, և հայտնաբերենք, որ ընկերություն իր պարտավորությունները չի կատարել: Կամ կարող է լինել այնպես, որ իրենք 2015-ի ընթացքում հապճեպ կարգով կատարեն դրանք, ինչն էլ կնշանակի, որ իրենք կարող էին ավելի վաղ անել դա և բնակիչներն արդեն 3 տարի է՝ կունենային նորմալ ջրամատակարարում, ինչը չեն արել»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Բաբկեն Պիպոյանի խոսքով, Երևանի բազմաթիվ բնակիչներ դժգոհում են ջրամատակարարման որակից, սակայն նրանց բողոքները ոչ միշտ են պատշաճ արձագանք ստանում ընկերության կողմից:

Ջրի հսկայական կորուստներին անդրադառնալով, նա նշեց, որ արտահոսքի չնչին տոկոսների նվազում է մինչ այս պահն արձանագրվել: Բայց նախանշված թվին հասցնելուց շատ հեռու ենք դեռևս. «Եթե կարող էիք ապահովել, ինչո՞ւ չէիք ապահովում: Ոչ միայն կասկած է հարուցում, այլև սա խոսում է այն մասին, որ խարդախություններ են կիրառվում: Այդ կորուստները լրացուցիչ ծախսեր են, որոնք բխում են ընկերության անմիջական շահերից»:

«Մի էժանագին ակցիա էլ արեցին: Երբ հայտնի դարձավ, որ էլէկտրաէներգիան թանկանում է, ջուրը աննշան՝ մեկ դրամով նվազեցրին: Մամուլում «Երևան ջուր» ընկերության պատասխանատուների մեկնաբանությունների մեջ ոչ ուղիղ կերպով ասվում է՝ «դե հիմա փող ենք ուզում հավաքել ժողովրդից, մի քիչ շատ գործ անենք»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ