Գործարկվելու են նոր արագաչափեր


11:59 , 24 մարտ, 2014

․․․սիրելի՛ վարորդներ, ուշադիր եղեք՝ այսօրվանից այս վայրերում նոր արագաչափեր են գործարկվելու՝

1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 187.4-րդ կմ (Սառնակունք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է,

2. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: