Հայաստանը անգամ լայաղ չի անում հայտարարությամբ հանդես գալ Քեսաբի վերաբերյալ


11:22 , 24 մարտ, 2014

Այ հիմա ասեք, թե ինչքանո՞վ ա Հայաստանը պլոճիկով ու կայացած պետություն, եթե ստեղծված պայմաններում անգամ լայաղ չի անում հանդես գալ հայտարարությամբ Սիրիայի հայաբնակ՝ ամբողջությամբ հայաբնակ Քեսաբի վերաբերյալ: Ես էլ չեմ ուզում խոսել այն մասին, որ Ռուսաստանն այդ դեպքում ուղղակի այնտեղ կուղարկեր 1000-հոգանոց պատրաստված զորամիավորում, որն արդեն կապահովեր տեղի ազգակիցների անվտանգությունը: Չունե՞նք այդ մակարդակի բանակ, թե չունե՞նք հնարավորություն այնտեղ զորք հասցնելու: Ինքս վստահ եմ, որ կայացած ամեն պետություն կաներ այն, ինչ ես այստեղ շարադրեցի, ու ընդհանրապես մառազմատիկ մարդու տպավորություն թողնելու համար չեմ սա գրել ...