Արթուր Աբրահամը ներկա է եղել «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպմանը. Տեսանյութ


10:12 , 24 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ներկա է եղել Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև խաղին: Այդ մասին 34-ամյա բռնցքամարտիկը գրել է Facebook-ի իր էջում: Արթուրը նաև տեսանյութ է տեղադրել Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեո»-ից մարզադաշտից:

Հավելենք, որ մայիսի 3-ին Արթուր Աբրահամը տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցայի հետ: Մենամարտը կկայանա Բեռլինում: