Ղրիմում այսօրվանից ռուսական ռուբլին պաշտոնապես կառնվի շրջանառության մեջ


10:04 , 24 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ղրիմում այսօրվանից պաշտոնապես շրջանառության մեջ կառնվի ռուսական ռուբլին: Այս մասին հայտնում է Аргументы и факты-ն: 

Ավելի վաղ արդեն հայտնվել էին, որ Սիմֆերոպոլի մի շարք հաստատություններում ապրանքներն ու ծառայությունները կլինեն երկու գնանշումով՝ գրիվնայով և ռուբլով: Խանութներում նույնպես հայտնվել են կրկնակի գնանշումներ: 

Հիշեցնենք, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքագլուխ Ալեքսեյ Չալինը մարտի 18-ին ստորագրեցին համաձայնագիր, որով Ղրիմը և Սևաստոպոլը, որպես նոր սուբյեկտներ, մտնում են ՌԴ-ի կազմի մեջ: