Անհետացած Boeing-ը երթուղուց շեղվելուց հետո իջել է մինչև 3.6 կմ


09:48 , 24 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավը երթուղուց շեղվելուց հետո իջել է մինչև 3.6 կմ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրին:

Նման եզրակացություններ են արվել ռազմական ռադարների տվյալներից: Այդ ռադարները շարունակել են հետևել օդանավի թռիչքին այն բանից հետո, երբ այն Հարավչինական ծովում անհետացել էր քաղաքացիական ռադարների տեսադաշտից: 

Հաղորդվում է, որ բարձրության նվազեցումը կարող է վկայել այն մասին, որ օդանավում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, որը անձնակազմին ստիպել է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: