Էլեկտրամատակարարումը խափանվել է վթարի պատճառով. Ղրիմ


08:10 , 24 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ղրիմում էլեկտրաէներգիայի հետ կապված խափանումները տեղի են ունեցել էլեկտրաբաշխիչ գծերի վթարի հետևանքով: Այս մասին հայտնել է թերակղզին սպասարկող «Կրիմէներգո» ընկերությունը՝ փոխանցում է BBC-ն:

Ընկերության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել կիրակի ցերեկը՝ «Կախովկա-Օստրովսկայա» էլեկտրամատակարարման գծում: Դրա պատճառով էլ Ղրիմի որոշ շրջանններում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատում:

Ավելի վաղ Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտարարել էր, որ «Ուկրէներգոն» կրկնակի նվազեցրել է թերակղզի մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը: