16:10 , 23 մարտ, 2014![]()
Times.am-ը գրում է
Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Ուկրաինայի անցումային կառավարությանը շուտափույթ իրավական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաեւ բացահայտել երկրում անկարգությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ria.ru-ն, այս մասին հայտարարել է Deutsche Welle մեդիա-ընկերությունը: «Այդ սպանությունները պետք է անհապաղ հետաքննվեն՝ հետագա շահարկումներից խուսափելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Եվրոպայի խորհրդի ղեկավարը կոչ է արել նաեւ բարեփոխումներ իրականացնել երկրի արդարադատության եւ ընտրական իրավունքի ոլորտներում:
Շարունակությունն՝ այստեղ