Lragir.am-ը գրում է
Այսօրվա երիտասարդ սերունդը նոր շունչ է հաղորդում ու արթնացնում բոլոր նրանց, ովքեր համակերպվել են նախընտրական խոստումներին և այն կուլ տալով օրվա կենսագոյություն են փորձում պահպանել։ Ժամանակն է, որ իշխանությունը ըմբռնումով մոտենա ստեղծված իրավիճակին, ճիշտ գնահատի այն և պարզապես սթափվի։
Դեմ եմ քաղաքացիական նախաձեռնությունը թևակոխում է նոր փուլ՝ աշխատող երիտասարդ քաղաքացին ոչ թե փորձում է ավագ սերնդի նման հարմարվել իշխանության քմահաճույքներին, այլ ամուր կանգնած իր իրավունք է պաշտպանում և իրապես իրավական պետության շինարարությամբ է զբաղված։
Կենսաթոշակում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը խաբկանք է ոչ միայն այսօրվա և վաղվա սերնդի նկատմամբ, այլ այն մեծ հաշվով վտանգավոր խաղ է պետության ապագայի նկատմամբ։
Պետականաշինությունը բարդ գործընթաց է և այն չի կարելի թողնել օրվա իշխանության անձնական նպատակահարմարության շրջանակներում, քիմքին հաճելի։
Բոլոր նրանք, ովքեր փորձում են կենսաթոշակում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը ներկայացնել իբրև ապագայի նկատմամբ տեսլական ունեցող իշխանության պատասխանատվություն մեծ հաշվով թյուրիմածություն են ստեղծում այսօրվա քաղաքացիների նկատմամբ։