13:42 , 23 մարտ, 2014Հաուսն էն միակ թիվի շոուն ա, որը ժամանակ առ ժամանակ վերանայելու եմ ու նույնքան հավեսով, որքան որ առաջին անգամ եմ նայել։
Բաներ կան, որ ընդհանրապես մտքիցս թռել են, բաներ կան որ արդեն չորրորդ անգամ նայելով միեւնույնն ա բացում են։
Իմ համար Հաուսի պես խելոք թիվի շոու էլ չի նկարվել։
Թե՛ Շերլոքը, թե՛ Գեյմ օֆ թրոնսը հավեսով եմ նայում, սպասում եմ նոր սեզոնների, բայց իրենք Հաուս չեն, իրենց ամեն երկխոսությունն իմ մոտ չի տպավորվում, առանձին֊առանձին վերցված հատվածներ մտածելու բան չեն տալիս, հումորն էնքան խորքային չի, կերպարներն էնքան հետաքրքիր չեն։
Էս մենակ Հաուսի մասին չի էլի, ոնց֊որ Շերլոքն ա մենակ Շերլոքի /գուցե մի փոքր նաեւ Վաթսոնի/ մասին, իր հետ աշխատող ամեն մեկն իրենով հետաքրքիր ա, իրենց մեջ եղած հարաբերություններն են հետաքրքիր, ռացիոնալի ու իռացիոնալի մասին եղած անվերջ թեման ա հետաքրքիր, մարդկանց արարքների վերլուծությունն ա հետաքրքիր։
Էս կարաոկեի տեսարանը ահագին ուրախացրեց։ Նորից։ Ափսոս մենակ էս մասը լավ որակով չկար ցանցում։