13:07 , 23 մարտ, 2014
Times.am-ը գրում է
Վերջին շաբաթում մի քանի հետաքրքիր հոդվածներ ու գնահատականներ հնչեցին Հայ-Ադրբեջանական ուժային հարաբերակցության մասին: Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն, Ադրբեջանը սպառազինությունների հիմնական տեսակների ներկրման ծավալներով երկրորդ երկիրն է Եվրոպայում: Ըստ զեկույցի, 2009-2013 թթ-ին Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը 378 տոկոսով ավելացել է: Նույն ժամանակ Կոնֆլիկտների հետազոտման ու վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի ներկայացուցիչ Քրիսթոֆեր Լանգտոնը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական ողջ կարողությունը դա զենքերի քանակն է: Հետաքրքիր են այս մասնագետի խոսքերը, որ Ադրբեջանական բանակը չի աճում, հզորանում: Նույն կտրվածքում հետաքրքիր էին այն գնահատականները թե, ինչ կադրային փոփոխություններ է իրականացնում Ադրբեջանի նոր պաշտպանության նախարարը, ում բոլոր եղբայրներն էլ ու որդին ավարտել են Բաքվի հրամանատարական ուսումնարանը, սակայն ոչ մեկը բանակում չի մնացել, հարմար տեղեր են գտել անձնագրային բաժիններում ու զինվորական կոմիսարիատներում: Լանգտոնի խոսքերով դրան հակառակ հայկական բանակը աճում է որակով: Իհարկե անկախ փորձագետներից ոչ մեկ չի կարող դա հերքել, զարմանալի է որ իրենց նման կոչող շատերը Հայաստանում դա չեն սիրում խոստովանել: Փորձենք կարճ ներկայացնել թե ինչ հիմնական ձեռքբերումների մասին կարելի է խոսել հայկական բանակի դեպքում:
Շարունակությունն՝ այստեղ