Նա Կալիֆորնիայում բնակվող Բին է: Նա ունի ոճի նուրբ զգացողություն, կարողանում է դիպուկ համադրել իր զգեստապահարանի զանազան իրերը միմյանց հետ և չի խուսափում միևնույն իրով բազմիցս ներկայանալ, ինչով օրինակ է հանդիսանում իր բլոգի հետևորդների համար: Փորձել եմ իմի բերել նրա լուքերը: Դիտենք միասին:
Այս դասական սև ու սպիտակ գունային համադրությամբ լուքերը անկասկած կարող են ունիվերսալ լինել շատ ու շատ առիթների ժամանակ: Երկրորդ նկարում Բին ֆանտաստիկ մի ջամփսյութով է (կոմբինեզոն), որին նրբագեղություն է հաղորդել իր շատ սիրած բրոշը Chanel-ի լոգոտիպով: Հիրավի չքնաղ կոկտեյլային հանդերձանք է: Երրորդում ինձ դուր է գալիս горощек-ներով բլուզը, որից ռոմանտիկություն է ճառագում, ինչպես նաև մի աննկատ, բայց հիասքանչ մի դետալ՝ կոշիկների կանթը:
Փետրավոր դետալները հագուստի վրա տոնական տեսք են հաղորդում լուքին: Այն, ինչպես նաև մնացած լուքերը կարելի է կրել երեկույթների ժամանակ, իսկ ցերեկը ցածրակրունկ կոշիկներով կերտել ամառային առօրյա լուք:
Բին չի հրաժարվում նախորդ տարվա տրենդից՝ զոլավոր հագուստից:
Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է Բին համադրել մանուշակագույն իրերը այլ գույների հետ, ինչպիսի կոշիկներ է նա ընտրել լուքերն ավարտելու համար:
Ծաղկավոր պրինտը շարունակում է մնալ Բիի կողմից շատ սիրված:
Մի քանի աշնանային լուքեր Բիի կատարմամբ:
Ամառային լուքեր, որոնցով կարելի է զբոսնել, ընկերների հետ գնալ զվարճանալու, եթե իհարկե նման բարձրահարկ կոշիկների վրա զգում եք հարմարավետ:
.jpg)



.jpg)

