07:13 , 23 մարտ, 2014
«Աղասին բազմակողմանի տաղանդավոր մարդ էր։ Կան մարդիկ, որոնց տաղանդը իրենց խեղդում է։ Աղասին այդ մարդկանցից էր։ Եթե նա միայն նկարչությամբ զբաղվեր, վստահ եմ, շատ լավ նկարիչ կլիներ։ Ինքը հիմա էլ իբրեւ նկարիչ տպավորիչ է։ Ինքը ոչ մի անգամ չի մտածել սրան կամ նրան նմանակելու մասին։ Ինչպես ամեն ինչում։
Նույն կերպ կինոյում էր։ Եթե Աղասին միայն սցենարիստ լիներ, Տոնինո Գուերային էլ չէր զիջի։ Ուղղակի մարդը Իտալիայում չէր ծնվել։ Հայ էր ծնվել եւ որպես հայ տանում էր ողջ ազգի բեռը։ Ոչ թե մենակ իր անձնական հոգսերը։ Ազգի բեռը Աղասին իր ուսերին էր տանում։ Դրա համար էլ ուրախանալ գիտեր ազգի հաջողություններով»։
Հենրիկ Իգիթյան





