02:48 , 23 մարտ, 2014
Operativ.am-ը գրում է.
Իրաքի նախագահի` Ջալալ Թալաբանիի անվտանգության աշխատակիցը կրակել է լրագրողի ուղղությամբ: Կրակելու արդյունքում լրագրողը ծանր մարմնական վնասվածք է ստացել, սակայն հիվանդանոց հոսպիտալացվելու ճանապարհին մահացել է:
Itar Tass - ի փոխանցմամբ, մարդասպանը բրիգադի սպա է, որը հսկում է Ջալալ Թալաբանիի՝ Բաղդադում գտնվող նստավայրը: Նրա զոհն է դարձել «Ազատ Իրաք» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Մուհամեդ Բիդայվին: Հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողի և իրավապահի միջև սկսվել է վիճաբանություն:
Ներկա պահին վիճաբանության պատճառները ճշտվում են: Դեպքից անմիջապես հետո սպան փախուստի է դիմել: Իրաքի իշխանությունները կասկածում են, որ նրան հավանաբար թաքցնում են գործընկերները: Ենթադրյալ պաշտպաններից պահանջվել է հանցագործին հանձնել իշխանություններին: