23:49 , 22 մարտ, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` մարտի 22-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ, 29–ամյա Արտակ Մուսայելյանը Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 49 շենքի ВТА բանկի մասնաճյուղի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: Տատը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ