Գիտնականներ. Մաշկի խնամքի միջոցները նպաստում են ճարպակալմանը


22:54 , 22 մարտ, 2014

Գիտնականներ. Մաշկի խնամքի միջոցները նպաստում են ճարպակալմանըPanorama.am-ը գրում է.

Գիտնականները պնդում են, որ քիմիական տարրերը, որոնք օգտագործվում են կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, ճարպակալում են առաջացնում: Գրում է «Здоровье.ру»-ն:

Ուփսալայի համալսարանում (Շվեդիա) անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամենամեծ վտանգը պարունակում են այն ապրանքները, որոնք շփման մեջ են մտնում մարդու մաշկի հետ` բոլոր հնարավոր քսուկներն ու կոսմետիկ միջոցները:

Մաքրող միջոցները և օծանելիքները, որոնց մեջ կիրառվում են ֆտալատներ, նույնպես վնասում են օրգանիզմին, բայց առավել վտանգավոր են նրանք, որոնք հաճախակի և երկարատև կապ են ունենում մաշկի հետ: Նրանք բացասական ազդեցություն են ունենում հորմոնալ հավասարակշռության վրա, նպաստում են ճարպի նստվածք տալուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ