Մենք բարոյական իրավունք ունենք Ուկրաինային մեր աչքի լույսը չհամարելու


22:38 , 22 մարտ, 2014

Բայց Ուկրաինայի էսօրվա փաստացի իշխանությունները շատ տուֆտ են: Իրենց անկապ քայլերով երկիրը կանգնեցրին փաստացի մասնատման և քաղաքացիական հակամարտության առաջ: Հիմա ըստ էության հրաժարվում են էն ամենից, ինչի համար Յանուկի գլուխը աղացին: Ղազախստանի հայտարարությունը թողած ̀ ընկել են Սերժի ոչ միանշանակ հայտարարության ջանին. Թե տեսեք տեսեք մենք ինչ դուխով տղերք ենք: Էն աջակցությունը, որ իրենք են ցույց տվել Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում, մեզ առնվազն բարոյական իրավունք էր տալիս իրենց մեր աչքի լույսը չհամարել, մանավանդ, որ էսօրվա իրենց վերնախավի յարոշ-մարոշները ժամանակին զբաղվել են Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում ուկրաինացի արկածախնդիրների հավաքագրման գործում ադրբեջանցի էմիսարների աջակցությամբ: