ՄԱԿ-ը կոչ է անում ձկան գլուխ ուտել


22:22 , 22 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ձուկ օգտագործող մարդկանց մեծ մասը դեն է նետում ձկան գլուխը՝ նախընտրելով միայն առանց փշերի փափուկ միսը: Դեն նետված ձկան մնացորդները օգտագործվում են որպես կենդանիների կեր, պարարտանյութեր կամ ուղղակի աղբն են նետվում: 

ՄԱԿ-ի պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը վերջերս հայտարարել է, որ այդ մնացորդները չպետք է հենց այնպես դեն նետել: Դրանք շատ սննդարար են, պարունակում են մեծ քանակությամբ վիտամին А, օմեգա-3 ճարպաթթուներ, երկաթ, ցինկ և կալցիում: Սննդի մեջ դրանք օգտագործելով՝ մարդիկ կարող են օգուտ տալ շրջակա միջավայրին՝ վերամշակման ընթացքում թափոնների կրճատման հաշվին: 

Սննդային, էկոլոգիական և տնտեսական առումներով անհրաժեշտ է օգտագործել ձկան բոլոր մասերը՝ կարծում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Բացառություն են կազմում միայն որոշ ձկներ, որոնք կարող են մեծ քանակությամբ սնդիկ և այլ թունավոր նյութեր պարունակել՝ գրում է kedem.ru-ն: