Մամիկոն Խոջոյանի հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում. բժիշկ


22:09 , 22 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ադրբեջանական գերությունից վերադարձած գերի Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:

«Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում կմնա 10 օր»,- ասաց նա՝ հավելելով, որ հիվանդը հարցերին դժվարությամբ, մի կերպ է պատասխանում:

Հիշեցնենք, որ 77-ամյա գերեվարված Խոջոյանին Ադրբեջանն սկզբում դիվերսանտ էր հայտարարել, իսկ ավելի ուշ վերադարձրել Հայաստանին: