21:47 , 22 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի տեղի «Մեծ Ութնյակում», եթե որոշում կայացվի ձևաչափից դուրս թողնել Ռուսաստանի Դաշնությանը: «ՈւՆՆ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը` Կանադայի վարչապետի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե տեղն ազատ է, մենք պատրաստ ենք զբաղեցնել այն», – կատակով ասել է Յացենյուկը:
Տեղեկատության համաձայն, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերն, իր հերթին, նշել է, թե մոտակա օրերին Մ7 գումարվելիք գագաթաժողովին քննարկվելու է Ռուսաստանի Դաշնության հետագա մասնակցության հարցը կազմակեպությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ