19:22 , 22 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Սիրիան կարող է մեկ ամսում դուրս բերել իր մնացած քիմիական զենքը և պահպանել ոչնչացման ժամանակացույցը, ասել է քիմիական զենքի ոչնչացման գործողությանը հետևող միջազգային առաքելության ղեկավարը:
«Կարծում եմ, որ ընթացիկ նախագիծը (քիմիական զենքի ոչնչացման ժամանակացույցը, խմբ.) իրական է և գործող: Ինչևէ, մենք սկզբից ի վեր հստակ ասել ենք, որ մարտը կարևոր ամիս է ընդհանուր ժամանակացույցին հասնելու համար»,-Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության ղեկավար Սիգրիդ Կաագը:
Նրա խոսքով, Սիրիան առաջընթաց է գրանցել:
«Իրական է նաև հունիսի 30-ը (քիմիական զենքի ոչնչացման ժամկետը), եթե ընթացիկ բեռնափոխադրումների արագացված գործընթացը շարունակվի»,-նշել է առաքելության ղեկավարը` հիշեցնելով, որ նախանշված որոշ ժամկետներ ձգձգելուց հետո Սիրիան այս ամիս արագացրել է Լաթաքիայից քիմիական զենքերի դուրսբերման գործընթացը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ