Պիկեն պատրաստ կլինի «էլ կլասիկո»-ին


21:31 , 22 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն պատրաստ կլինի «էլ կլասիկո»-ին»: Ֆուտբոլիստը բաց է թողել «Օսասունա»-ի դեմ հանդիպումը` սրունքաթաթի հետ կապված խնդիրների պատճառով: Սակայն այժմ վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «Ռեալ»-ի դեմ խաղին:

«Կապտանռնագույններ»-ի մյուս պաշտպանը` Կառլես Պույոլն ապաքինվել է ծնկի վնասվածքից և կվերսկսի մարզումները հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հանդիպումը կկայանա մարտի 23-ին: