19:30 , 22 մարտ, 2014
Կարծում եմ, որ մարդը մի բան սխալ գործելուց հետո միշտ մտածում է, թե կարող է նորից ամեն ինչ շտկել։ Վախն է ետ պահում նրան, վախը... մարդը միշտ ցանկանում է շտկել ամեն ինչ, պարզապես մի մեծ պատնեշ ունի, որ նրան թվում է անհաղթահարելի․ այդ պատնեշը համարձակության բացակայությունն է․ միթե դա դժվար աղոթք է․․․
Առաջին փորձը կարող է չհուսադրել մեզ, բայց համոզված եմ ̀մյուս անգամ հաստատ կստացվի, չէ որ մենք կարող ենք անհնարը հնարավոր դարձնել, չէ որ դա մեզ ուսուցանեց մեր Տերը։
Աստծու խոսքը ինչ կարող է մեզ անել... կարող է մեր հույզերը, մտորումները, ցավերը սառեցնել եւ տաքացնել։
Մեր կյանքի ամենամեծ ցավը կայանում է նրանում, որ մենք չունենք հավատք, փորձում ենք գտնել հրաշք, բայց չենք գիտակցում, որ այն մեզ հարկավոր չէ. մենք վաղուց այն զգացել ենք եւ վառ օրինակը ունենք․․․
Սիրով՝ Տ․Հեթում քահանա Թարվերդյան