19:16 , 22 մարտ, 2014Esem.am-ը գրում է.
Գարուն, արև, մեղմ քամի և երաժշտություն…էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար: Գարունն իր հոգեվիճակն ու երաժշտությունն է թելադրում: Իսկ ի՞նչ երգեր են լսում հայ հայտնիները: ESem.am-ը քեզ է ներկայացնում աստղային playlist-ը:

Աննա Հարությունյան
Դերասանուհին հայտնեց, որ մեքենա վարելիս հիմնականում լսում է ռադիոյով հնչող երաժշտություն: Սիրում է լսել դասական ռոք, դասական ջազ, իսկ հայկական երգերից նախընտրում է լսել Էլվինա Մակարյանի և Ֆորշի երգերը:
Այս պահին այսպիսին է նրա playlist-ի առաջին հնգյակը.
1. Keith Jarrett - «Tokyo»
2. Aerosmit – «Angel»
3. Bon Jovi – «Always»
4. Piazzolla – «Oblivion»
5. Տիգրան Համասյան - «Leaving Paris»

Մովսես Երեմյան
Մովսեսը նշեց, որ տարբեր ոճերի երաժշտություն: Դերասանը միայն ռոք չի լսում: Ըստ Մովսեսի` ոճը կարևոր չէ, նա սիրում է լսել ամեն ինչի լավն ու որակյալը, իսկ երաժշտություն լսելու ամենակարևոր նախապայմանը ականաջակալերն են :) Նրա սիրելի կատարողներից են Ջորջ Մայքլը, Լիոնել Ռիչին:
Թեև դերասանը նշեց, որ դժվար հարցով եմ զանգահարել նրան, այնուամենայնիվ, բացեց իր playlist-ն ու առանձնացրեց երգերը.
1. Chris Rea – «People»
2. Արաքսյա Վարդերեսյան – «Անցած սեր»
3. Eagles – «Hotel California»
4. 25/17 – «Звезда»
5. Stefan Biniak – «All about of you»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ