Ուկրաինայում կարող են չեղյալ հայտարարել մի քանի պետական տոներ


19:09 , 22 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայում կարող են չեղյալ հայտարարվել մի քանի պետական տոներ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Գերագույն ռադայի իր աղբյուրին:

Աղբյուրի խոսքերով`մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկի կողմից նախապատրաստված համապատասխան օրինագիծը նախատեսվում է առաջիկայում քննարկման դնել խորհրդարանում:

«Ծրագրվում է, որ մարտի 8-ը և մայիսի 1-ը`մայիսի 9-ի հետ մեկտեղ կդադարեն հանգստյան օրեր լինելուց: Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտը ծրագրվում է նշել խորհրդային բռնազվաթման զոհերի սգո օրով`մայիսի 8-ին` ինչպես Եվրոպայում»,- նշել է նա:

Բացի այդ, իշխանությունները կարող են նոր պետական տոներ սահմանել, մասնավորապես` փետրվարի 20-ը Ազատության օր`ի պատիվ Մայդանի հերոսների: Նշվում է նաև, որ հուլիսի 8-ը կնշվի որպես ուկրաինական բանակի օր, հունիսի 30-ը`Ուկրաինայի պետականության վերականգնման օր:

Եկեղեցական տոները, ինչպես Եվրոպայում, առաջարկվում է նշել Գրիգորյան օրացույցով: