Ինչպե՞ս տարբերել որակյալ մեղրը անորակից


21:21 , 22 մարտ, 2014

Ինչպե՞ս տարբերել որակյալ մեղրը անորակիցLife.panorama.am-ը գրում է.

Բարձր որակի մեղր գնելու համար օգտակար է իմանալ նրա բնական լինելու գլխավոր հատկանիշները: Մեղրի որակը հեշտ է պարզել արտաքին տեսքից և հոտից: Առողջության համար առավել օգտակար է հասուն մեղրը, որում ավարտվել են բոլոր կարևոր բիոքիմիական պրոցեսները: Հասուն մեղրը հագեցած է և հարուստ օգտակար նյութերով: Այդպիսի մեղրը հանում են մեղրամոմերից՝ նախապես թողնելով հասունանալ:

Կարևոր է հիշել, որ հասուն մեղրը երբեք հեղուկ չի լինում: Հեղուկ, հեշտ հոսող մեղրը կարող է որակյալ լինել միայն ամռանը և միայն այն դեպքում, եթե մեղուները նեկտարը հավաքել են սպիտակ ակացիայից և երեքնուկից: Եթե աշնանը մեղրը հեղուկ վիճակում է և հոսում է, նշանակում է, որ այն ժամանակից շուտ է հավաքվել և ունի գերխոնավություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ