Հորդանանի թագավոր. «Մեր սիրտը ցավում է Լիբանանի համար»


18:40 , 22 մարտ, 2014

Հորդանանի թագավոր. «Մեր սիրտը ցավում է Լիբանանի համար»Panorama.am-ը գրում է.

Հորդանանի թագավոր Աբդուլա 2-րդ իր անհանգստությունն է հայտնել Լիբանանում տեղի ունեցող դեպքերի վերաբերալ և լիբանանյան կողմերին կոչ է արել դուրս գալ Սիրիայի պատերազմից: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:

«Մեր սիրտը ցավում է Լիբանանի համար, քանի որ այն Սիրիայի ճգնաժամի ազդեցությունը ամենից շատ իր վրա զգացող երկիրն է` հաշվի առնելով ժողովրդագրական կառուցվածքը»,-Al-Hayat թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հորդանանի թագավորը` ավելացնելով, որ Լիբանանի անվտանգությունը և քաղաքական իրավիճակը շատ նուրբ է:

«Բացի Լիբանանի անվտանգության, կայունության, ինքնիշխանության և ապահովության հարցից` մենք շեշտում ենք, որ լիբանանյան ցանկացած կողմ չպետք է միջամտի Սիրիայի հակամարտությանը»,-ասել է Աբդուլա 2-րդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ