18:34 , 22 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Ադրբեջանը միացել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Սևաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմ մտցնելու մասին ՌԴ որոշումը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից քննադատությանը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ կայքը:
ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարել է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն, որով բնակչության 96 տոկոսը ցանկություն է հայտնել մտնել ՌԴ կազմ, չի համապատասխանում եվրոպական ժողովրդավարական նորմերին և սկզբունքներին:
ԵԽ 42 երկրի, այդ թվում նաև Ադրբեջանի, պատվիրակությունները կողմ են քվեարկել են Նախարարների կոմիտեի ՌԴ Պետդուման քննադատող որոշմանը: Ռուսաստանը և Հայաստանը դեմ են քվեարկել, Սերբիան ձեռնպահ է մնացել, քվեարկությանը չեն մասնակցել Բոսնիա Հերցոգովինայի և Մոնակոյի պատվիրակությունները: