18:28 , 22 մարտ, 2014
Azatutyun.am-ը գրում է.
Այսօր Երևանում Ուկրաինայի դեսպանատնից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեսպան Իվան Կուխտան առավոտյան եկել է աշխատանքի և անցկացրել է հանդիպումներ:
Դեսպանատնից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի պետ Եվգենի Պերեբիյնիսի երեկվա հայտարարության վերաբերյալ, թե Կիևը հետ է կանչել Երևանում իր դեսպանին: